ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը այս տարի գրանցել է առաջին կուրս ընդունվածների ամենաբարձր ցուցանիշը

Դիտումների քանակ՝ 1211

2012-2013 ուսումնական տարում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի 5 մասնագիտությունների գծով` հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի, ֆինանսներ, միջազգային տնտեսական հարաբերություններ, կառավարում, կոմերցիա` այդ թվում բիզնեսի կազմակերպում, բուհ է ընդունվել 170 դիմորդ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը՝ նշելով, որ այս թիվը մասնաճյուղի գոյության 15 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Համեմատության համար մասնաճյուղի տնօրենը նշեց նաև, որ Գյումրու տնտեսագիտական մասնագիտություններով ընդունելություն հայտարարած երեք բուհեր ընդունվածների ընդհանուր թիվը կազմում է մասնաճյուղի ընդունվածների մոտավորապես 30 %-ը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին