ASUE.am-ում արդեն գործում է «Կարիերա» բաժինը

Դիտումների քանակ՝ 1012


Մարքեթինգի և կարիերայի կենտրոնն արդեն ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Կարիերա» բաժնում տեղադրում է անհրաժեշտ գործնական նյութեր և տեղեկատվություն: Մասնավորապես, «Աշխատաշուկա» ենթաբաժնում ուսանողներին կտրամադրվի գործատուի հետ գրագետ շփման ուղեցույցներ` համապատասխան ձևաչափի թղթաբանություն` գործարար գրագրություն վարելու համար: 
Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց մարքեթինգի և կարիերայի կենտրոնի պետ Կարեն Բաբաջանյանը: Նա ավելացրեց, որ պրակտիկայի կազմակերպման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները այցելուները կարող են գտնել «Պրակտիկա» ենթաբաժնում: Կարեն Բաբաջանյանը նշեց նաև, որ այժմ գործարկման փուլում է «Մեր շրջանավարտները» ենթաբաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին