ՀՊՏՀ բակալավրիատի 164 շրջանավարտներ դարձան մագիստրանտներ

Դիտումների քանակ՝ 1055

Ավարտվել է 2012-2013 ուսումնական տարվա ՀՊՏՀ մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլը: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանի տեղեկացմամբ` մագիստրատուրայի 31 մասնագիտություններով և մասնագիտացումներով առկա (անվճար) ուսուցմամբ մագիստրատուրա են ընդունվել ՀՊՏՀ բակալավրիատի 164 շրջանավարտներ, որոնցից 23-ը` տարկետման իրավունքով: 

Հիշեցնենք` մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլը շարունակվում է: Առկա վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը հունիսի 15-ից մինչև օգոստոսի 26-ն է: Շեմային քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 29-31-ը:

Հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացն ընդունող հանձնաժողովը կկազմակերպի օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 25-ը: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին