ՀՊՏՀ միջազգայնագետ ուսանողներն ուսումնասիրել են գործատուի պահանջներին համապատասխանող մարքեթինգ (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1194

Ինչպես ՀՊՏՀ լրատվութան և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանը, միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության երրորդ կուրսում այսօր տեղի ունեցած  «Միջազգային մարքեթինգ» առարկայի  անհատական աշխատանքերի հրապարակային պաշտպանություններով այս կուրսում դրանք ամփոփվեցին: Վերջին ուսանողական հետազոտական խմբերը հանգամանորեն ներկայացրեցին իրենց ստեղծած երևակայական ֆիրմաները և թողարկած ապրանքը:

«Անհատական աշխատանքները խմբային եղանակով իրականացնելու և դրանց պաշտպանությունը հրապարակային կազմակերպելու փորձը տարածեցինք նաև տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում»,- մեզ հետ զրույցում նշեց Կարեն Բաբաջանյանը և հավելեց, որ ուսանողներին անչափ ոգևորել է այն հանգամանքը, որ ուսումնասիրել են գործնական մարքեթինգ, այն մարքեթինգը, որը վաղը գործատուն պահանջելու է իրենցից: Կարեն Բաբաջանյանը վստահեցրեց, որ այս փորձը ապագայում լայն հնարավորություններ կբացի ուսանողների առաջ: 

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին