ՀՊՏՀ հեռակա ուսուցման ավարտական կուրսերում շարունակվում է ամփոփիչ ատեստավորումը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1008

«Հեռակա ուսուցման ավարտական կուրսերում շարունակվում է ամփոփիչ ատեստավորումը: Հանձնաժողովներն աշխատում են ողջ ծանրաբեռնվածությամբ և կազմված ժամանակացույցի համաձայն», - ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը և ավելացրեց, որ ատեստավորման գործընթացին հետևում է նաև բուհի ղեկավարությունը` պարբերաբար շրջայցեր կատարելով քննասենյակներ:

Տեղեկացնենք` այսօր ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովին են ներկայանում աշխատանքի տնտեսագիտություն մասնագիտության ուսանողները: Նրանք ամփոփիչ քննություն կհանձնեն «Աշխատանքի կազմակերպում և նորմավորում» առարկայից:
Հիշեցնենք` հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը կավարտվի հունիսի 22-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին