Մեր մարզադահլիճում ընկերական հանդիպում կունենան ՀՊՏՀ և ագրարային համալսարանների դասախոսները

Դիտումների քանակ՝ 737

Այսօր, ժամը 14.30-ին ՀՊՏՀ մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի ընկերական հանդիպում մեր և Հայաստանի պետական ագրարային համալսարանների ֆիզդաստիարակության ամբիոնների թիմերի միջև:  պասվում է լարված և համառ պայքար:
ՀՊՏՀ մարզասերները հրավիրվում են մարզադահլիճ` աջակցելու և ոգևորելու մեր թիմին:
Տեղեկացնենք, որ ՀՊՏՀ հավաքականում ընդգրկված են ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոսներ Նորիկ Զաքոյանը, Էլյա Գրիգորյանը, Կառլեն Սարգսյանը, Սիմոն Հակոբյանը, Հակոբ Կյոկչյանը, Մեսրոպ Ղուկասյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ