Սանկտ Պետերբուրգի էկոնոմիկայի և ֆինանսների համալսարանի ներկայացուցիչը դասախոսություն կվարի մեր բուհում

Դիտումների քանակ՝ 1460

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» խորագրով միջոցառման շրջանակներում Հայաստանում է գտնվում Սանկտ Պետերբուգի էկոնոմիկայի և ֆինանսների պետական համալսարանի պատվիրակությունը, որը վաղը կայցելի նաև մեր համալսարան։ Պատվիրակության կազմում են նաև Սանկտ Պետերբուրգի էկոնոմիկայի և ֆինանսների պետական համալսարանի  պրոռեկտոր Սերգեյ Միկաձև Յուրևիչը, միջազգային կապերի գծով ռեկտորի օգնական Անդրեյ Դավիդով Իվանովիչը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի տեղակալ Սոֆյա Ռեկորդ Իգորևնան։

Վաղը, ժամը 14–ին ՀՊՏՀ մեծ դահլիճում Սանկտ Պետերբուրգի էկոնոմիկայի և ֆինանսների պետական համալսարանի ներկայացուցիչները կհանդիպեն ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ։ Բացի այդ՝  հիշյալ համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի տեղակալ Սոֆյա Ռեկորդ Իգորևնան հանդես կգա «Հետճգնաժամային աշխարհ. ժամանակակից տնտեսության մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին