ՀՊՏՀ բեմահարթակում հանդես եկավ «Երաժշտասերի ակումբը»
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կազմում գործող «Երաժշտասերի ակումբ»-ը այսօր` մայրության և գեղեցկության տոնի նախօրյակին, հաճելի անակնկալ մատուցեց բոլորին` պարգևելով գեղեցիկ ու հաճելի օր:
«Այսօր ուզում ենք շնորհավորել բոլորին մայրության և գեղեցիկության տոնի առիթով` նրանց նվիրելով այս գեղեցիկ միջոցառումը»,-ասաց հանդիսավարը և տեղեկացրեց, որ թեև «Երաժշտասերի ակումբը» ստեղծվել է միայն վերջերս, այնուհանդերձ այս կարճ ժամանակահատվածում հասցրել է իր գործունեությամբ գունագեղ ու բովանդակալից դարձնել ուսանողական առօրյան: Հանդիսավարը կոչ արեց երաժշտություն սիրող բոլոր համալսարանականներին անդամակցել, օգնել ու աջակցել ակումբին:
Այնուհետև մեծ հանդիսասրահի բեմահարթակ բարձրացան համալսարանի տարբեր ֆակուլտետների շնորհալի երաժիշտները: Ընտրված երգերը մեկ անգամ ևս վկայեցին, որ մեր ուսանողները սիրում են բարձրարվեստ երաժշտություն:
Շնորհավորում ենք «Երաժշտասերի ակումբին» իրենց անդրանիկ միջոցառման առիթով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին