ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը նվաճեց չեմպիոնի կոչումը` հաղթելով ԵՊՀ–ի թիմին

Դիտումների քանակ՝ 867

Այսօր ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը ուրախության և հրճվանքի անասելի պահեր պարգևեց իր երկրպագուներին: Հանրապետական ուսանողական 13-րդ մարզական խաղերի ֆուտբոլի առաջնության եզրափակչում, 8:6 հաշվով հաղթելով Երևանի պետական համալսարանի թիմին, նվաճեց չեմպիոնի կոչումը:
Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ Էլեոնորա Գրիգորյանին, բոլոր ֆուտբոլիստներին շնորհավորեց, առաջնության գավաթը, ոսկե մեդալներ և դիպլոմներ հանձնեց «Հայաստան» մարզական ընկերության նախագահ, Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը: 
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ֆուտբոլի հավաքականի մարզչին` Էլեոնորա Գրիգորյանին, ֆուտբոլիստներին` Արմեն Ֆիշյանին (դարպասապահ), Գուրգեն Օհանյանին, Դավիթ Յաղջյանին, Դավիթ Գրիգորյանին, Նարեկ Մակարյանին, Գրիգոր Մովսիսյանին, Հայկ Փաշինյանին, Պավել Նաղդալյանին, Ղուկաս Կանդիլյանին, Պողոս Գալաջյանին, Ռուբեն Գրիգորյանին, Նարեկ Դավիդյանին. Արթուր Հարությունյանին և մաղթում նորանոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին