Նորքի տուն–ինտերնատի տարեցներին այցելեցին ՀՊՏՀ ներկայացուցիչները
«Նորքի տուն-ինտենետում ապրող տարեցները յուրաքանչյուրիս հոգածության, ջերմության ու սիրո կարիքն ունեն: Մայրության և գեղեցկության, Սուրբ Զատիկի տոների նախօրյակին որոշեցինք գեղեցիկ անակնկալ մատուցել մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության բաժնին ասաց ՀՊՏՀ արհկոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը՝ ավելացնելով, որ երեկ արհկոմիտեի ներկայացուցիչները, որպես բարի կամքի դրսևորում, այցելել են Նորքի տուն-ինտերնատ:
Գալիք տոների առիթով շնորհավորելով տարեցներին` ՀՊՏՀ-ի ներկայացուցիչները նրանց հյուրասիրել են քաղցրավենիքով, հյութերով, նվիրել են ժամանցային խաղեր, խոսել հոգսերից ու խնդիրներից: Տուն-ինտերնատի բնակիչները նշել են, որ շրջապատված են հոգատարությամբ։
Ի դեպ, տեղեկացնենք, որ տուն-ինտերնատի ղեկավարումը ստանձնել են ՀՊՏՀ նախկին շրջանավարտները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին