Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ»–ի գիտական հանդեսի նոր համարը
Լույս է տեսել «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» հանդեսի հերթական համարը` բազմաբովանդակ, բազմախորագիր: «Տնտեսագիտության տեսություն» խորագրի ներքո հանդես են գալիս Ատոմ Մարգարյանը և Սուսաննա Խաչատրյանը` «ՀՀ մտավոր սեփականության ներուժը և զարգացման միտումները», Մանուկ Մովսիսյանը` «Բնակչության դրամական եկամուտների և ծախսերի հաշվեկշռի մեթոդաբանության կատարելագործման մասին», Արսեն Պետրոսյանը` «Դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխամիզմը ՀՀ-ում» և Տաթևիկ Մկրտչյանը` «Ռացիոնալ ընտրությունը և սպառողական վարքագծի հոգեբանությունը» հրապարակումներով: Բանկային գործ ոլորտի հիմնախնդիրներին են անդրադառնում Քնարիկ Վարդանյանը և Գայանե Ավագյանը («ԿԲ անկախությունը և ֆինանսական համակարգի կայունության ապահովումը») և Սուրեն Երեմյանը («Բանկային ռիսկերի կառավարման համակարգը»): Հողի և ընդերքի օգտագործման հիմնահարցերն են վերլուծում Աշոտ Մարկոսյանը, Սամվել Ավետիսյանը, Մակար Պետրոսյանը («Հողօգտագործման վերաբերյալ ՀՀ քաղաքացիների վարքագծի սոցիոլոգիական պատկերը») և Աշոտ Մարդոյանը («Ընդերքի պետական կառավարման արդի հիմնահարցերը ՀՀ-ում»): Հաշվապահական հաշվառման և վիճակագրության արդի հիմնահացերի մասին են Աիդա Սարդարյանի («Արտադրական ծախսումների ու ծախսերի հասկացությունը կառավարչական ու ֆինանսական հաշվառման մեջ»), Նարինե Մարտիրոսյանի («Պաշարների կառավարման մեթոդների հարցի շուրջ») և Պարույր Խնկոյանի (« ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացման վիճակագրական մոդելը») հրապարակումները: Հանդեսում ներկայացված են նաև «Փիլիսոփայություն և իրավագիտություն», «Դասավանդման մեթոդաբանություն», «Ֆիզիկական դաստիարակություն» և այլ խորագրեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին