Մեր բուհի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի թիմին

04.04.2012
Դիտումների քանակ՝ 726

Հանրապետական ուսանողական 13–րդ մարզական խաղերի ֆուտբոլի առաջնությունում ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականն այսօր իր ուժերը չափեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի թիմի հետ: Այս անգամ ևս մեր տղաները հուսախաբ չարեցին և մրցակցին հաղթեցին 8:5 հաշվով: 
Այսպիսով` ՀՊՏՀ հավաքականը իր ենթախմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը` դուրս եկավ կիսաեզրափակիչ: 
Տեղեկացնենք, որ մյուս ենթախմբերից կիսաեզրափակիչ են դուրս եկել Երևանի պետական, Երևանի ճարտարապետաշինարարական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների ֆուտբոլի հավաքականները: 
Վաղը, ժամը 12.00-ին մեր ֆուտբոլիստները կմրցեն Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի հավաքականի հետ:
Հիշեցնենք` կիսաեզրափակչի խաղերը տեղի կունենան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մարզադահլիճում:
ՀՊՏՀ հավաքականին մաղթում ենք չեմպիոնական մեդալներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին