ՀՊՏՀ-ն` տարածաշրջանային ամառային դպրոցի մասնակից
2012 թվականի սեպտեմբերին գերմանական միջազգային կազմակերպության (GIZ) տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ Թբիլիսիում նախատեսվում է անցկացնել տեղական ինքնակառավարման ամառային դպրոց` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տեղական ինքնակառավարման ոլորտում մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատությունների և տեղական իշխանությունների, ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հայաստանի ակադեմիական հաստատություններից ծրագրում ընդգրկված են Պետական կառավարման ակադեմիան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
2012թ. ապրիլի 2-ին Թբիլիսիի Իվանի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել ամառային դպրոցի կազմակերպական աշխատանքներով զբաղվող աշխատանքային խմբի հանդիպում, որին մասնակցել են նաև Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը: Հանդիպման ընթացքում որոշվել է ամառային դպրոցի ձևաչափը և քննարկվելիք հարցերի հիմնական թեմաները: Որոշվել է նաև ոլորտի փորձագետներից բացի, ամառային դպրոցի աշխատանքներին մասնակից դարձնել տեղական ինքնակառավարման հիմնախնդիրներով հետաքրքրվող ուսանողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին