ՀՊՏՀ վոլեյբոլի հավաքականը տոնեց իր առաջին հաղթանակը

Դիտումների քանակ՝ 759

«ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականն այս մրցաշարին պատրաստվել է լրջորեն: Պատահական չէ, որ մեր մարզիկները լավ խաղացին և նվաճեցին արժանի հաղթանակ»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետկապերի բաժնին ուրախությամբ ասաց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոն վարիչ Լևոն Սամվելյանը և ավելացրեց, որ մեր մարզիկներն իրենց արժանի խաղը չցուցադրեցին` խնայելով ուժերը` ավելի զորեղ մրցակիցների հետ հաջող հանդես գալու համար:
Տեղեկացնենք, որ այսօր ՀՊՏՀ աղջիկների վոլեյբոլի հավաքականը, 2:0 հաշվով հաղթելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմին, տոնեց իր առաջին հաղթանակը:
Հիշեցնենք` հաջորդ խաղը տեղի կունենա չորեքշաբթի օրը, ժամը 17.15-ին: Մեր մարզիկները կմրցեն Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի հավաքականի հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին