Մեկնարկում են Հանրապետական ուսանողական մարզական խաղերը. այսօր կմրցեն ՀՊՏՀ- ՀՊՄՀ աղջիկների հավաքականները

Դիտումների քանակ՝ 605

Այսօր սկսվում են 13-րդ Հանրապետական ուսանողական մարզական խաղերը` նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին:
Ինչպես տեղեկացանք ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Սամվելյանից` մարզական խաղերի մեկնարկը կտրվի վոլեյբոլի աղջիկների հավաքականների առաջնությամբ, որին կմասնակցեն 10 բուհական թիմեր, այդ թվում` Արցախի պետական համալսարանինը: Վիճակահանության արդյունքում հայտնի է դարձել, որ մեր համալսարանի վոլեյբոլի աղջիկների հավաքականն այսօր կմրցի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հավաքականի հետ: 
Մարզասերներին հայտնենք, որ խաղը կայանա այսօր ժամը 16.00-ին ՀՊՏՀ մարզադահլիճում: 
Մեր հավաքականին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին