Տնտեսագիտականի բակը և հարակից տարածքը վաղ առավոտյան մաքրվեց ձյան հաստ շերտից
08.02.2012
Դիտումների քանակ՝ 742
Առատ տեղացող ձյունը գեղեցիկ, լուսավոր ու ռոմանտիկ տրամադրությունների հետ մեկտեղ անհարմարություններ է առաջացնում: Երեկվանից սկսված և ողջ գիշեր տեղացող ձյունը ամբողջովին ծածկել էր նաև ՀՊՏՀ բակը, որը վաղ առավոտյան մաքրվեց:
«Առավոտ վաղ ենք եկել աշխատանքի, որպեսզի կարողանանք ՀՊՏՀ բակը և տարածքը մաքրել ձյան հաստ շերտից: Կարծում ենք` կատարված աշխատանքը կգոհացնի բոլորին»,-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուդիկ Կարապետյանը:
ՀՊՏՀ աշխատակիցները շնորհակալություն են հայտնում ՀՊՏՀ պրոռեկտորին, այն բոլոր մարդկանց, որոնց ջանադիր և նվիրված աշխատանքի շնորհիվ վերացվում են անհարմարությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին