Վաղը մեկնարկում է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը. բարի սկիզբ բոլորին

Դիտումների քանակ՝ 663

Վաղը 2012 թվականի փետրվարի 9-ն է` ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առաջին օրը:

Սիրելի ուսանողնե’ր,  շնորհավորում ենք Ձեզ այս առիթով,  մաղթում  հաջող մեկնարկ և նորանոր նվաճումներ ուսման մեջ: Վստահ ենք, որ ժամանակ եք ունեցել հանգստանալու, քննաշրջանից հետո կատարել եք անհրաժեշտ հետևություններ, խորհել Ձեր անելիքների մասին և յուրաքանչյուրդ նոր տարում  լսարաններ  ոտք կդնեք ավելի արդյունավետ, կարգապահ, լավ սովորելու,  բարձրորակ մասնագետ դառնալու հաստատակամությամբ և  համալսարանի համընդհանուր հաջողությունների մեջ ձեր ավանդն ունենալու ցանկությամբ:

Վստահ ենք` Ձեր ստեղծագործ ոգով, առաջադեմ մտքերով, գործնական քայլերով բուհում կստեղծեք ստեղծարար և նորամուծական մթնոլորտ` ապահովելով մեր համալսարանի առաջընթացն այս և գալիք տարիներում: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին