Ընդարձակվում են լսարանները

Դիտումների քանակ՝ 777

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում շարունակվում են լսարանների բարենորոգման աշխատանքները: Դեկան Թաթուլ Մկրտչյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ  մասնաշենքի N 311 և 313 փոքր լսարանները միավորվելու են և նորոգվելու, ինչի արդյունքում ֆակուլտետը կունենա 48-50 տեղանոց ընդարձակ լսարան:

Դեկանը նշեց, որ հետագայում նույնանման աշխատանքներ կկատարվեն նաև N 307-ում և 309-ում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին