ՀՊՏՀ–ն պատրաստվում է երկրորդ կիսամյակին. Ռեկտորը պահանջեց ջեռուցման խնդրի նկատմամբ առավել ուշադիր լինել

Դիտումների քանակ՝ 794

Տնտեսագիտական համալսարանը պատրաստվում է 2011–2012 ուստարվա 2–րդ կիսամյակի ուսումնական պարապմունքներին, և այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքները։ Այսօր կայացած ռեկտորատի նիստում ֆակուլտետների դեկանները ռեկտոր Կորյուն Աթոյանին ներկայացրին 2–րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կազմակերպելու նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ նախապատրաստական աշխատանքները շուտով կավարտվեն, շուտով կհստակեցվեն նաև դասացուցակները։

 Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը մտահոգություն հայտնեց լսարանների ջեռուցման հետ կապված։ Ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնարարեց առավել ուշադիր լինել ջեռուցման խնդրի հետ կապված և լսարանների ջեռուցումն այս ցուրտ օրերին ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար ձեռք առնել լրացուցիչ միջոցներ։

 Դեկանները, ինչպես նաև համալսարանի մասնաճյուղերի ներկայացուցիչները անդրադարձան առաջին կիսամյակի լուծարքի ընթացքին՝ ընդգծելով, որ լուծարքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ առանց արտառոց դեպքերի։ Ինչ վերաբերում է 2011–2012 ուստարվա բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի 5–րդ կուրսի քննաշրջանին, ապա դեկանները նշեցին, որ քննություններն ընթանում են սահմանված գրաֆիկին համապատասխան։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին