Մեր բուհի ուսանողները բարձր տրամադրությամբ մեկնեցին Ծաղկաձորի «Զվարթնոց» հանգստյան տուն

Դիտումների քանակ՝ 912

Այսօր, ժամը 15.00-ին ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքված ուսանողները բարձր տրամադրությամբ սպասում էին  Ծաղկաձորի «Զվարթնոց» հանգստյան տուն մեկնելու ժամին:

«ՀՊՏՀ ուսխորհուրդը բոլորիս հաճելի անակնկալ մատուցեց` մեզ Ծաղկաձոր մեկնելու հնարավորություն ընձեռելով: Կարծում ենք` լարված ու դժվարին քննաշրջանը հաջողությամբ հաղթահարելուց հետո, վաստակել ենք հանգստի իրավունք»,-մեզ հետ զրույցում ասացին ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահի տեղակալ, բնօգտագործման տնտեսագիտւթյան մագիստրատուրային 1-ին կուրսի ուսանող Սերգեյ Խառատյանը և կառավարման ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը` վստահեցնելով, որ լավ կհանգստանան և կվերադառնան  անմոռաց տպավորություններով: Նրանց խոսքերով` ամեն ինչ կանեն, որպեսզի Ծաղկաձորում յուրաքանչյուր օրն անցնի հետաքրքրական ու բովանդակալից: Կկազմակերպվեն ինտելեկտուալ խաղեր, քննարկումներ ու բանավեճեր` նվիրված տնտեսագիտության արդի հիմնախնդիրներին ու ուսանողներին հուզող հարցերին, իսկ երեկոյան բոլորին պարելու կհրավիրի պարահրապարակը:

 Հավելենք, որ Ծաղկաձորի «Զվարթնոց» հանգստյան տանը փետրվարի 4-7-ը իրենց հանգիստը կանցկացնի ՀՊՏՀ շուրջ 100 ուսանող: Ուսանողները ուրախությամբ տեղեկացրին նաև, որ իրենց է միացել կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին