ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ներկայացուցիչները մասնակցել են Ֆրանսիային ուղղված շնորհակալության ու երախտագիտության ցույցին
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի պրոֆեսորադասախոսկան կազմի անդամներն ու ուսանողները մեծ ոգևորությամբ միացել և ակտիվ մասնակցություն են ունեցել երեկ հանրապետության երկրորդ քաղաքում` Գյուրրիում տեղի ունեցած ցույցին, որի ընթացքում երախտագիտություն ու շնորհակալություն են հայտնել Ֆրանսիային` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծն ընդունելու համար:
Մասնակիցների վեր պարզած «Կեցցե Ֆրանսիան», «Շնորհակալություն Ֆրանսիա», «Մենք քեզ սիրում ենք, Ֆրանսիա» և այլ ցուցապաստառները մեկ անգամ ևս վկայում էին, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային` պատմական արդարությունը ճանաչելու համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեկանացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի ճանաչած ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը: Ֆրանսիան հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը` Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է այս երկրում):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին