Առաջին կիսամյակի քննաշրջանն ավարտվել է. այն անցել է առանց արտառոց միջադեպերի

Դիտումների քանակ՝ 897

«Քննական գործընթացն անցավ հագեցած ժամանակացույցով, պահանջվող նորմերին համապատասխան` առանց արտառոց ու ոչ ցանկալի միջադեպերի: Քննաշրջանի արդյունքներն արդեն ամփոփման փուլում եմ, և, կարծում եմ, դրանք գոհացուցիչ կլինեն»,– լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում այսօր  ասաց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Նա նաև նշեց, որ առկա բակալավրիատում և հեռակա բակալավրիատի 1-ին և 2-րդ, մագիստարատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում  կազմակերպված և հաջողությամբ ավարտական փուլին հասած համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով  քննություններն արդյունք են կատարված ծավալուն ու ջանադիր աշխատանքի:

Համակարգչային 5 սրահներում, համակարգչներով համալրված ընթերցասրահում և քննասենյակներում քննություններն անցան կազմակերպված և անխափան: Պրոռեկտորի դիտարկմամբ` եղան նաև թերություններ ու բացթողումներ, որոնք կքննարկվեն և կշտկվեն:

Հավելենք, որ քննաշրջանը նաև մեր տեսադաշտում էր, որի ընթացքին մենք պարբերաբար անդրադարձել ենք: Հունվարի 9-25-ը ընկած ժամանակահատվածում առկա բակալավրիատում քննական բոլոր ձևերից հաջողությամբ կազմակերպվել է  750 քննություն, հեռակա բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսերում` 155 քննություն:

Կարծում ենք` առաջին կիսամյակի քննաշրջանի ավարտից հետո ուսանողները նույնպես հետևություններ կանեն։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին