Պետական և մունիցիպալ կառավարման մասնագիտացումն ունեցավ պատկերանշան ու կարգախոս

Դիտումների քանակ՝ 1026

Այսօր ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի պետական և մունիցիպալ կառավարման մասնագիտացման երրորդ կուրսեցիների առաջին դասաժամը վերածվեց յուրօրինակ շնորհանդեսի, որը տոնական անակնկալ էր ինչպես կուրսի ուսանողների, այնպես էլ դասախոսների և ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանի համար:

Ոգեշնչվելով և ուղենիշ ընտրելով «Մենք փոխվում ենք» կարգախոսը` Արման Բարսամյանը, Հարություն Թաթոյանը, Ռոբերտ Հարությունյանը ստեղծել էին իրենց` պետական և մունիցիպալ կառավարման մասնագիտության պատկերանշանն ու կարգախոսը և դրանցով ձևավորված այցեքարտեր դասախոսների, ուսանողների համար:

«Սև ու սպիտակը խորհրդանշում է մասնագիտական լրջություն և կարգապահություն, կառույցը` պետական մտածողություն, իսկ կարգախոսը` «Պետության հույսը մենք ենք»` պետությանը ծառայելու հաստատակամություն»,- ներկայացնելով իրենց աշխատանքի արդյունքն ասաց Հարություն Թաթոյանը:

Ուսանողների նախաձեռնությունն ու ստեղծագործական աշխատանքը բարձր գնահատեցին դասախոսներ Արմինե Մհերյանը, Նարեկ Մելքոնյանը:

«Ես ինձ երջանիկ եմ զգում, քանի որ համալսարանը հենց այսպես եմ պատկերացնում, ու իմ պատկերացումներն ու իրականությունը մերձենում են: Ձեր այս գործողությամբ դուք դրսևորեցիք քաղաքացու կեցվածք: Սա մեր համալսարանի նոր բրենդինգի արտահայտություններից մեկն է, համընդհանուր գործընթացին ձեր մասնակցությունը բերելու պատրաստակամություն ու բարի կամք: Ես ուրախ եմ, որ աշխատում եմ ձեր միջավայրում»,- ասաց դեկան Էդգար Ղազարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին