ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի 1000-րդ «հավանողը» ռեկտոր Կորյուն Աթոյանի կողմից խորհրդանշական նվերներ ստացավ

Դիտումների քանակ՝ 1159

«Դուք դարձել եք  «Facebook» սոցիալական ցանցում մեր բուհի պաշտոնական էջի 1000-րդ  «հավանողը»: Ուրախ ենք, որ Ձեզ հետաքրքրում են բուհական անցուդարձը, կատարվող իրադարձությունները և նորամուծությունները: Ցանկանում եմ այսուհետ էլ ակտիվորեն մասնակցեք համալսարանական կյանքին և Ձեր առաջարկություններով աջակցեք մեզ` հաջողությամբ իրականացնելու բարեփոխումները»,- նշեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը` շնորհավորելով  ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի 1000-րդ «հավանողին»` Կառավարում ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Յարոլովային: Ռեկտորը նաև շնորհավորեց ուսանողուհուն գալիք տոների կապակցությամբ և հանձնեց նրան խորհրդանշական նվերները:

«Անչափ հուզված եմ և շնորհակալ այս գեղեցիկ անակնկալի համար: Անհամբերությամբ սպասում էի, թե ով է դառնալու 1000-րդ «հավանողը»: Երբ հայտնի դարձավ 999-րդ օգտատերը, շատ էի հուզվել, նույնիսկ չէի կարողանում գտնել էջի «հավանել» կոճակը: Քիչ անց հայտնի դարձավ, որ հաղթող եմ դարձել»,-Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց  Արմինեն և խոստացավ, որ այսուհետ ևս ակտիվորեն հետևելու է էջի աշխատանքներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին