Ամփոփվեցին ՈՒԳԸ 33-րդ նստաշրջանի արդյունքները
Ամփոփվեցին ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության 33-րդ նստաշրջանի եզրափակիչ փուլի արդյունքները: Հիմք ընդունելով մրցատյանի անդամների կողմից հատուկ թերթիկներում նշված գնահատականների միջին թվաբանական արժեքները` մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ` բակալավրիատում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրեցին Հասմիկ Սալնազարյանը («Բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկի իրականացման պայմանները ՀՀ-ում», 7.5 միավոր), Մարիա Ավանեսովան («Հարավային Կովկասի երկրների տնտեսությունների համեմատական վերլուծությունը», 7.5 միավոր), Սաթենիկ Կարապետյանը («Կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռի իրացվելիության վերլուծությունը», 7.5 միավոր): Մագիստրատուրայում առաջին մրցանակին արժանացավ Աստղիկ Ավետիսյանը («Ոչ մետազական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում», 9.056 միավոր), երկրորդին` Գայանե Մեսրոպյանը («Պարտադիր բժշկական ապահովագրությունը, նրա անհրաժեշտությունը և ներդրման հեռանկարները», 9 միավոր), երրորդին` Էդուարդ Հակոբյանը («ՀՀ վճարային հաշվեկշռի վրա իրական փոխարժեքի ազդեցության գնահատումը». 8.111 միավոր):
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին