Արդիականացվում է համակարգչային թեստային քննական համակարգը
26.12.2011
Դիտումների քանակ՝ 674
Այսօր ՀՊՏՀ ռեկտորատի նիստում հայտնի դարձավ, որ համակարգչային թեստային քննական համակարգում կատարվել է փոփոխություն, որը պայմանավորված է համակարգի արդիականացմամբ` համաձայն միջազգային նորմերի:
ՀՊՏՀ համակարգչային կենտրոնի տնօրեն Հայկ Միրզոյանի տեղեկացմամբ` կիրառվող նորույթի էությունը հետևյալն է. թեստի յուրաքանչյուր հարցը` հնարավոր պատասխանների հետ միասին, առաջադրվելու է chek box նշումով, որը ցույց է տալիս, որ հարցն ունի 2 և ավելի ճիշտ պատասխան , կամ «կետիկ նշումով» (radio button), որը ցույց է տալիս, որ հարցն ունի միայն մեկ ճիշտ պատասխան:
Հայկ Միրզոյանի մեկնաբանությամբ` այս քայլով ուսանողներին օգնում են նախ` ճիշտ կողմնորոշվել, ապա խուսափել հնարավոր թյուրիմացություններից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին