«Քաղաքագիտություն» առարկայի սեմինարը յուրօրինակ ձևաչափով էր կազմակերպվել

Դիտումների քանակ՝ 738

Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Սիլվա Սիմոնյանի նախաձեռնությամբ հաշվապահական հաշվառման երկրորդ կուրսեցիների առարկայի սեմինարը կազմակերպվել էր յուրօրինակ ձևաչափով:
Մեր հանրապետությունում առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ուստի, ըստ Սիլվա Սիմոնյանի, ուսանողները, որոնք առաջին անգամ են մասնակցելու այս գործընթացին, պետք է պատրաստված լինեն, պատկերացում ունենան ոչ միայն ընտրության կարգի, այլև քաղաքական կուսակցությունների նախընտրական պայքարի, ներկայացրած ծրագրերի իրատեսական լինելու մասին:
Հենց այս նկատառումով էլ լսարանի երեք շարքը վերածվել էր երեք քաղաքական կուսակցության` , , անվանումներով, որոնց նախագահները` Էսմա Դալլաքյանը, Հասմիկ Բադալյանը, Հայկ Դերզյանը, մատուցեցին իրենց նախընտրական ծրագրերը, որոնք միմյանցից և’ տարբերվում էին, և’ ունեին նմանություններ։ Ընտրողների ձայները համար բանավեճի մեջ էին մտնում նաև կուսակիցները (Հովհաննես Շահբազյան, Լաուրա Մեսրոպյան, Դոնարա Մովսիսյան)...
Սեմինարի ավարտին դասախոս Սիլվա Սիմոնյանը մատնանշեց այն բացթողումները, որոնք թույլ էին տվել ուսանող իրենց նախընտրական ծրագրերում, կարևորեց քաղաքական մշակույթի դերն արդարացի ընտրապայքարում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին