Ուսման վարձավճարները կգանձվեն մինչև դեկտեմբերի 15-ը

Դիտումների քանակ՝ 686

Ֆակուլտետների դեկանատները տեղեկացնում են, որ ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ ընթացիկ կիսամյակի վարձավճարների գանձումը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը:

Սիրելի’ ուսանողներ, աշխատեք ժամանակին վճարել և առանց արգելքների մասնակցել ամփոփիչ քննաշրջանին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին