ՀՀ վարչապետն ընդունեց գագաթնաժողովի մասնակիցներին

Դիտումների քանակ՝ 611

Նոյեմբերի 30-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է ՀՊՏՀ-ում սկիզբ առած «Էթիկան և բիզնեսը 21-րդ դարում» (Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը և հետևանքները) խորագիրը կրող YES (Երիտասարդ տնտեսագետ ուսանողների) միջազգային 5-օրյա գագաթնաժողովի մասնակիցներին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը,  Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Ալեքսանյանը:

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հավաստմամբ` ՀՀ վարչապետի և գիտաժողովի մասնակիցների միջև ծավալվել է կառուցողական ու հագեցած երկխոսություն, որի ընթացքում քննարկվել են գործարարության ու էթիկայի կարևոր հիմնահարցեր, երևան են հանվել խնդրո առարկայի հայաստանյան պատկերացումները: Տիգրան Սարգսյանը ողջունել է երիտասարդ տնտեսագետների նախաձեռնությունը, համախմբվելու ու ժամանակակից տնտեսական ու տնտեսագիտական օրախնդիր հարցերին արձագանքելու նրանց պատրաստակամությունը և հաջողություն է մաղթել գիտաժողովի հետագա աշխատանքներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին