ՀՊՏՀ ուսանողուհին հաղթել է «Բիզնես գրավչության իմ բանաձևը» մրցույթում
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի «Բանկային գործ» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Նվարդ Ռոստոմյանը, մասնակցելով ՀՀ ԿԳ նախարարության և Finance. am պորտալի նախաձեռնությամբ անցկացված «Բիզնես գրավչության իմ բանաձևը» խորագրով երիտասարդ տնտեսագետների մրցույթին, հաղթողների յոթնյակում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և արժանացել պատվո վկայագրի: Գործարարության համար ընտրելով «Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում» կարգախոսը` Նվարդը առաջարկում է բիզնեսում հաջողության հասնելու իր բանաձևերը` աշխատանքային համերաշխ ու փորձառու թիմ, ուժեղ առաջնորդ և ղեկավար, ոչ ստանդարտ մտածելակերպ և վառ երևակայություն, համարձակություն, ռիսկի դիմելու պատրաստակամություն:
Տեղեկացնենք, որ մրցույթին ներկայացվել էր մասնակցության 40 հայտ` Հայաստանի տարբեր բուհերից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին