ՀՊՏՀ ուսանողները փորձառությունը կանցնեն «Բեստ Վեստեռն Կոնգրես» և «Գոլդեն Թյուլիպ Երևան» հյուրանոցներում
17.12.2011
Դիտումների քանակ՝ 816
Զբոսաշրջության և հակաճգնաժամային կառավարման ամբիոնի վարիչ Նելլի Շահնազարյանը հանդիպեց «Բեստ Վեստեռն Կոնգրես» և «Գոլդեն Թյուլիպ Երևան» հյուրանոցների փոխտնօրեն, իտալացի գործարար Արբեր Սելմանայի և մարքեթինգի և հասրակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանի հետ: Ձեռք բերվեց փոխպայմանավորվածություն, համաձայն որի զբոսաշրջության և հակաճգնաժամային կառավարման 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներն ուսումնական և արտադրական փորձառությունը կանցնեն նաև հյուրանոցային նշված համալիրում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին