ՄԵԾԱՐԵՑԻՆ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ
Նոյեմբերի 29-ին ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում տեղի ունեցավ տնտեսագիտության դոկտոր, ՀՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, բիզնեսի կազմակերպաման ամբիոնի պրոֆեսոր Լևոն Վարդանյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված մեծարման հանդիսավոր արարողություն:
«Ձեր ռեկտորության տարիներին բուհն առաջընթաց ապրեց, պրոֆեսորադասախոսական կազմը համախմբվեց ղեկավարության շուրջ, ստեղծվեցին նոր, ժամանակակից տեխնիկայով համալրված լսարան-լաբորատորիաներ, սկսվեց նոր համալիրի շինարարությունը, ավարտվեց Դիլիջանի մարզաառողջարարական ճամբարի վերակառուցումը»,- շնորհավորելով հոբելյարին այսպես գնահատեց պրոֆեսորի անցած ուղին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը և ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության անունից հոբելյարին հանձնեց շնորհավորական ուղերձ:
Գրիգոր Տերտերյանը համառոտ ներկայացրեց հոբելյարի ծավալած գիտամանկավարժական գործունեությունը:
Պրոֆեսորին անկեղծ մաղթանքներ ու շնորհավորանքներ հղեցին գործընկերներն ու սաները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին