Կրթական չափորոշիչների նույնականացումը` ուսանողների շարժունակության նախապայման
Ուսանողության հետ հանդիպման ժամանակ ռեկտոր Կորյուն Աթոյանը պարզաբանեց կարևոր հիմնախնդիր: Այն հնչեց ի պատասխան մագիստրոսներից մեկի բարձրացրած հարցադրման, թե մեր բուհում մագիստրանտները և’ ատենախոսություններ են պաշտպանում, և’ պետական քննություններ հանձնում, մինչդեռ հանրապետության որոշ բուհերում մագիստրոսական դիպլոմ են ստանում առանց պետական քննությունների:
«Այստեղ խնդիրը ոչ այնքան նպատակահարմարությունն է, որքան բուհական ողջ համակարգում կրթական գործընթացների, տվյալ դեպքում` մագիստրոսական կրթական չափորոշիչների նույնականացումը: Այս հարցի շուրջ ես առաջարկությամբ հանդես եմ եկել Հայաստանի բուհերի ռեկտորների խորհրդում: Սա նախապայման է, որը պետք է ապահովի ուսանողների շարժունակությունը»,- ասաց ռեկտոր Աթոյանը` հավելելով, որ առաջիկայում` դեկտեմբերի 16-18-ը, հրավիրվելու է ռեկտորների խորհրդակցություն, որտեղ կրկին այս հարցը կքննարկվի: Նրա խոսքով` մագիստրանտների նոր սերնդի համար, հավանաբար, կկիրառվի վերանայված տարբերակ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին