ՀՊՏՀ ուսանողները մասնակցեցին «Կոտլերյան շաբաթ»-ին

Դիտումների քանակ՝ 654

Համալսարանի 30 ուսանողներ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի անմիջական աջակցությամբ հնարավորություն ստացան նոյեմբերի 15-ին մասնակցելու Ֆիլիպ Կոտլերի սեմինարին, որը «Կոտլերյան շաբաթ»-ի շրջանակներում  տեղի ունեցավ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:

Տեղեկացնենք, որ նախապես համալսարանի բոլոր ֆակուլտետներում հայտարարվել էր մրցույթ: Ուսանողներին առաջարկվել էր ներկայացնել մարքեթինգային հետազոտություններ: Լավագույն աշխատանքների 30 հեղինակները դարձան այն հաջողակները, ովքեր ձեռք բերեցին անվճար տոմսերը և մասնակցեցին սեմինարին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին