Անգլերենի դասընթաց` դասախոսների համար
Համալսարանն սկսում է օտար լեզվի դասընթացներ դասախոսների համար: Այսօր, դեկտեմբերի 15-ին անցկացվեց անգլերենի մեկնարկային թեստավորում, որի արդյունքներով, ըստ լեզվիմացության, կդասակարգվեն ուսումնական խմբեր և կմեկնարկեն դասընթացները:
Մինչ թեստավորման սկիզբը` համալսարանի առաջին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ելույթ ունեցավ դասախոսների առջև և նշեց. «ՀՊՏՀ նոր ռազմավարության համաձայն` մենք փոխվում ենք և փոխվում ենք, որովհետև այլ կերպ չենք կարող: Այս դասընթացը մեր դասախոսների առջև կբացի զարգացման ու առաջխաղացման նոր հեռանկարներ, հնարավորություն կստեղծի ներգրավվելու դասախոսների փոխանակման, համալսարանում մեկնարկող պիլոտային ծրագրերում, հետազոտական գլոբալ ցանցում»: Պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ դասավանդման պատշաճ մակարդակի ապահովման համար կներգրավվեն մեր համալսարանի լավագույն դասախոսները, ինչպես նաև մասնագետներ այլ հաստատություններից:
Հավելենք` գիտելիքների բարձր և միջին մակարդակների խմբերում ընդգրկվածների համար բուհը կկիրառի զեղչեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին