Ստեղծագործ մտքի օր ստեղծագործող մարդանց հետ

Դիտումների քանակ՝ 800

«Ստեղծագործ մտքի օր ստեղծագործող մարդանց հետ»,- մարքեթինգ մասնագիտության 2-րդ կուրսեցիների հետ նոյեմբերի 25-ին անցկացրած սեմինար պարապմունքն այսպես որակեց դասախոս, մարքեթինգի ամբիոնի ասիստենտ Կարեն Բաբաջանյանը` հավաստիացնելով, որ այսպես դասերը յուրօրինակ փորձառություն են ուսանողների համար, գործնական գիտելիքներ են հաղորդում և այսուհետ շարունակական են լինելու:

«Երևան` զգա ջերմությունը»`  ահա այն սկզբունքը, որով առաջնորդվել են  Երևանը  որպես զբոսաշրջության կենտրոնի բնորոշող բրենդի  ստեղծագործական խմբի անդամեր, ԲիԲիՄեդիա կազմակերպության տնօրեն Հայկ Սիմոնյանը և  տնօրեն Էդուարդ Քանքանյանը: Ներկայացնելով կատարված աշխատանքները նրանք անդրադարձան որոնումների ու փնտրտուքների ստեղծագործական այն դժվարին ուղուն, որի արդյունքում ծնվել է Երևանի զբոսաշրջության բրենդը:  Հայկ Սիմոնյանն ու Էդուարդ Քանքանյանը հույս հայտնեցին, որ բրենդը Երևանը ավելի հրապուրիչ կդարձնի օտարերկրյա  զբոսաշրջիկների համար, իսկ երևանցիների սրտերը կլցնի ջերմությամբ:

Ավարտին բանախոսները լսեցին ուսանողների տեսակետները և պատասխանեցին բազմաթիվ հարցերի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին