Բուհի դիմաճակատին փողփողաց ՀՊՏՀ նոր դրոշը

Դիտումների քանակ՝ 661

Նոյեմբերի 25-ին բուհի կենտրոնական մասնաշենքի դիմաճակատին` նոր ցուցանակների կողքին,  փողփողաց նաև ՀՊՏՀ նոր դրոշը:  «Փոփոխությունները շարունակվում են և դրոշի տեղադրումը հերթական քայլերից մեկն է: Այն կձևավորի բուհի վարկանիշը և իմիջաստեղծ տեղեկատվություն կհաղորդի»,- մեզ հետ զրույցում ասաց «Բրեինդ» ընկերության գործադիր տնօրեն, մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանը:

Նշենք, որ շարունակվում է բուհը նորովի ներկայացնելու, ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու ռազմավարությունը, և դրոշի տեղադրումը հերթական քայլերից մեկն էր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին