ՀՊՏՀ դասախոսները կայցելեն հենակետային ավագ դպրոցներ
2011 թվականի նոլեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և հենակետային ավագ դպրոցների միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում` ֆակուլտետների դեկաններին տրվել է հանձնարարկաններ` այցելելու դպրոցներ, կազմակերպելու հանդիպումներ, անցկացնելու զրույցներ` «Իմ ապագա մասնագիտությունը» խորագրով: Կազմակերպվող միջոցառումները նպատակ ունեն օգնելու և աջակցելու բարձր դասարանցիներին մասնագիտական կողմնորոշման հարցում:
Հաշվապահական հաշվառման և աուդիտ ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը մեզ տեղեկացրեց, որ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը և ֆակուլտետի արհբյուրոյի քարտուղար Տիգրան Մանուկյանը դեկտեմբերի 15-ին կմեկնեն Արմավիրի մարզի N1 դպրոց: Դեկտեմբերի 21-ին նույն դպրոցում կկյուրընկալվեն կառավարչական հաշվառում ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը և նույն ամբիոնի դոցենտ Աիդա Սարդարյանը: Մեր դասախոսները դպրոցականներին կծանոթացնեն ֆինանսական հաշվառում և կառավարչական հաշվառում մասնագիտությունների հետ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին