ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները կարող են անվճար հոդվածներ տպագրել միջազգային գիտական ամսագրում

Դիտումների քանակ՝ 3433

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տ.գ.թ. Գայանե Թովմասյանն ընդգրկվել է Ուկրաինայի Սումիի պետական համալսարանի հիմնադրած  Academic Research and Management Guidance Publishing-ի “Business Ethics and Leadership’’ գիտական ամսագրի խմբագրական խորհրդի կազմում (armgpublishing.sumdu.edu.ua/journals/bel/), ինչը հնարավորություն է ընձեռում  ՀՊՏՀ դասախոսներին և ուսանողներին նշված ամսագրում անվճար հոդվածներ տպագրել: Այս մասին տեղեկացրեց Գայանե Թովմասյանը՝ հավելելով, որ ամսագրերն առաջիկայում ինդեքսավորվելու են SCOPUS or Web Of Science շտեմարաններում:

Academic Research and Management Guidance Publishing-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է մեծացնել միջազգային համագործակցությունը և ապահովել նոր գիտական գաղափարներ: ARMG Publishing-ը ամսագրեր է հրատարակում երեք ուղղությամբ ՝ բիզնես էթիկա, ֆինանսական շուկաներ, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ:

Ամսագրերին և դրանց գիտական ուղղություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ armgpublishing.sumdu.edu.ua/journals/:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին