ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները կարող են անվճար հոդվածներ տպագրել միջազգային գիտական ամսագրում
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տ.գ.թ. Գայանե Թովմասյանն ընդգրկվել է Ուկրաինայի Սումիի պետական համալսարանի հիմնադրած Academic Research and Management Guidance Publishing-ի “Business Ethics and Leadership’’ գիտական ամսագրի խմբագրական խորհրդի կազմում (armgpublishing.sumdu.edu.ua/journals/bel/), ինչը հնարավորություն է ընձեռում ՀՊՏՀ դասախոսներին և ուսանողներին նշված ամսագրում անվճար հոդվածներ տպագրել: Այս մասին տեղեկացրեց Գայանե Թովմասյանը՝ հավելելով, որ ամսագրերն առաջիկայում ինդեքսավորվելու են SCOPUS or Web Of Science շտեմարաններում:
Academic Research and Management Guidance Publishing-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է մեծացնել միջազգային համագործակցությունը և ապահովել նոր գիտական գաղափարներ: ARMG Publishing-ը ամսագրեր է հրատարակում երեք ուղղությամբ ՝ բիզնես էթիկա, ֆինանսական շուկաներ, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ:
Ամսագրերին և դրանց գիտական ուղղություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ armgpublishing.sumdu.edu.ua/journals/:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին