ՀՊՏՀ-ում էր «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից Հասմիկ Շիրոյանը

Դիտումների քանակ՝ 1798

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի  հրավերով այսօր մեր համալսարանում էր  «Ուկրաինայի ձայնը» նախագծից հայտնի դարձած, 2017 և 2018 թվականների  «Դեպի Եվրատեսիլ» նախագծի  մասնակից, ուկրաինաբնակ երգչուհի Հասմիկ Շիրոյանը:

Ուսանողների հետ հանդիպման ընթացքում երգչուհին պատմեց իր ստեղծագործական կյանքի, երգարվեստում անելիքների, «Դեպի Եվրատեսիլ»-ից ակնկալիքների և «You & I» մրցութային երգի, նախասիրությունների, համոզմունքների, բնավորության առանձնահատկությունների և այլնի մասին: ՀՊՏՀ երաժշտասերների համար հանդիպումը բացառիկ հնարավորություն էր  Հասմիկ Շիրոյան երգչուհու  կերպարը նորովի բացահայտելու, նրա հետ անմիջականորեն շփվելու և առավել լավ ճանաչելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին