Այսօր ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի տարեդարձն է

Դիտումների քանակ՝ 3563

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ծննդյան տարեդարձն է, որի առթիվ ցանկանում ենք համալսարանի աշխատակիցների  և բազմահազար ուսանողների անունից ջերմորեն շնորհավորել մեր հարգարժան ղեկավարին:

Հարգելի ռեկտոր

Ուսանողների և աշխատակիցների նկատմամբ Ձեր հոգատարությունը և սրտացավությունը, համալսարանը շենացնելու և զարգացնելու Ձեր անմնացորդ նվիրումը, կոլեկտիվի նկատմամբ Ձեր մարդկային վերաբերմունքը խոսում է կրթության գործի հմուտ կազմակերպչի,  գիտության զարգացման ջատագովի, խորահայաց և հեռատես կառավարչի, մեծ հայրենասերի Ձեր լավագույն հատկանիշների մասին: Հպարտ ենք աշխատելու այնպիսի միջավայրում, որտեղ Ձեր շնորհիվ ստեղծված է բարյացակամ մթնոլորտ, որտեղ կա ըմբռնում և աջակցություն բոլոր դրական նախաձեռնություններին: Սրա մասին կարող են վկայել թե՛ Ձեզ հետ առնչված ուսանողները, թե՛ աշխատակիցները:

Մաղթում ենք Ձեզ առողջություն, համալսարանի առաջընթացին միտված Ձեր նպատակադրումներին  հաջողություն և երջանկություն  ու բարօրություն Ձեր գեղեցիկ ընտանիքին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին