Ի գիտություն ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների. հայտնի են արձակուրդի ժամկետները

Դիտումների քանակ՝ 5181

Ի կատարումն համալսարանի ռեկտորի 2017թվականի հունվարի 10-ի հմ. 01-Ն հրամանի, անձնակազմի կառավարման բաժինը տեղեկացնում է՝

  1. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին ամենամյա արձակուրդ տրամադրվում  է  07.07.2017թվականից մինչև 24.08.2017թվականը ներառյալ:

Աշխատանքի ներկայանալ 2017թվականի օգոստոսի 25-ին:

  1. Համալսարանի ղեկավար կազմին, ֆակուլտետների դեկաններին,  ստորաբաժանումների ղեկավարներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 10.07.2017թվականից մինչև 11.08.2017թվականը ներառյալ:

Աշխատանքի ներկայանալ 2017թվականի օգոստոսի 14-ին:

  1. Համալսարանի ֆակուլտետների դեկանների տեղակալներին, ուսումնաօժանդակ կազմին և այլ ստորաբաժանումների աշխատակիցներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 17.07.2017թվականից  մինչև  11.08.2017թվականը  ներառյալ:

Աշխատանքի ներկայանալ 2017թվականի օգոստոսի 14-ին:

  1. Համալսարանի գրադարանի աշխատակիցներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 10.07.2017թվականից մինչև 11.08.2017թվականը ներառյալ:

Աշխատանքի ներկայանալ 2017թվականի օգոստոսի  14-ին:

Բաժնիս լրացուցիչ հայտնում են, որ ամառային արձակուրդներով պայմանավորված, ըստ ներկայացվող ժամանակացույցի փակ են լինելու հետևյալ բաժիննները՝

1)    գրադարան՝ 10.07.2017թվականից մինչև 14.08.2017թվականը,

2)    արխիվ՝ 24.07.2017թվականից մինչև 14.08.2017թվականը,

3)    ուսումնական բաժին՝ 17.07.2017թվականից մինչև 14.08.2017թվականը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին