Կարգապահական խախտումներ թույլ տված ուսանողներին՝ խիստ նկատողություն
ՀՊՏՀ ռեկտորատի այսօր կայացած նիստում քննարկվեց համակարգչային քննությունների ժամանակ կարգապահական խախտումներ թույլ տված ուսանողների հարցը: Դեկաններ Միքայել Թավադյանը և Թաթուլ Մկրչտյանը զեկուցեցին իրենց ֆակուլտետներից մեկական ուսանողների կողմից թույլ տրված խախտումների մասին, երբ նրանք փորձել են քննության մասնակցել իրենց կուրսընկերոջ փոխարեն:
Ռեկտորատը որոշեց խիստ նկատողության արժանացնել կարգապահական խախտումներ թույլ տված ուսանողներին՝ որոշում ընդունելով հետագա նման դեպքերի պարագայում ուսանողներին հեռացնել համալսարանից:
Ընթացիկ հարցերի շարքում անդրադարձ եղավ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին ուսանողների ուղղած դիմումներին, քննարկվեց ուսման վարձրավճարների հավաքագրման և զեղչերի գործընթացներին վերաբերող մի քանի հարց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին