ՀՊՏՀ-ն՝ համապետական շաբաթօրյակի մասնակից
27.05.2017
Դիտումների քանակ՝ 2536
Այսօր՝ մայիսի 27-ին,կայացավ համապետական շաբաթօրյակ, որին իր ակտիվ մասնակցությունը բերեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ: Նշենք, որ համապետական շաբաթօրյակն իրականացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ՝ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում:
Մեր համալսարանի աշխատակիցները ևս իրենց մասնակցությունը բերեցին ամբողջ երկրում իրականացվող աղբահանության և սանիտարական աշխատանքներին` մաքրելով և բարեկարգելով համալսարանի բակն ու հարակից տարածքը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին