Մեկնարկել է «Level-up» միջազգային տնտեսագիտական գիտաժողովը
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ այսօր Ծաղկաձորում մեկնարկել է «Level-up» միջազգային տնտեսագիտական գիտաժողովը, որին մասնակցում են յոթ երկրի տասնչորս համալսարարանների ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ: Գիտաժողովը կրում է «Տնտեսագիտությունը ավելի լավ տնտեսության համար» խորագիրը:
Ինչպես տեղեկացնում են ուսխորհրդականները՝ գիտաժողովի մրցութային փուլը հաղթահարել և մասնակցության հնարավորություն են ստացել այն դիմորդները, որոնց ներկայացրած հոդվածները մասնագիտական հանձնաժողովի կողմից արժանացել են առավել դրական գրախոսման:
«Level-up»-ին ընդարձակ անդրադարձ կկատարենք առաջիկայում:
Գիտաժողովը եռօրյա է, կավարտվի մայիսի 28-ին:
Հ.Գ. Լուսանկարը՝ ՀՊՏՀ ՈՒԽ ֆեյսբուքյան էջից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին