«Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրապարակում է 2016թ. գործունեության համապարփակ հաշվետվությունը

Դիտումների քանակ՝ 2436

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, հրապարակման է ներկայացրել 2016թ. գործունեության համապարփակ հաշվետվությունը: Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը, հաշվետվությունում ներկայացված են կենտրոնի հետազոտությունները, հրա­պա­րակումները, ազգային և միջազ­գային գիտական հար­թակ­ներում կենտրոնի մասնակցության արդյունքները,  միջազգայնաց­ման և կենտրոնի գործունեության հրապարակայ­նացման ուղղութ­յամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև 2016 թվականի կառուցվածքային վերափոխումները և ընթացիկ հետազոտական ծրագրերը:

2016 թվականին Կենտրոնի ուշադրության առանցքում են եղել Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրության համակարգի, կենտրոնական գործընկերոջ ինստիտուտի ներդրման, ֆինանսական շուկաների կայունության հիմնախնդիրները: Կենտրոնը մեծ ուշադրություն է դարձրել արտերկրի ու հայաստանյան այլ ուղեղային կենտրոնների փորձի ուսումնասիրմանը, կրթական գործընթացի կազմակերպման միջազգային փորձի վերլուծությանն ու ՀՊՏՀ-ում ներդրման հնարավորությունների գնահատմանը: Կենտրոնի հետազոտությունների տիրույթում են գտնվել նաև ՀՊՏՀ ուսանողների՝ կրթական գործընթացից, տեղեկատվական հոսքերից ու ռեսուրսներից բավարարվածության, դիմորդների մասնագիտական կողմնորոշման առանձնահատկությունների, ինչպես նաև աշխատաշուկայի ուսումնասիրման աշխատանքները:

Կենտրոնի տրամադրած հաշվետվությանը կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ամբերդ» կենտրոնի էջում (amberd.am) հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/fin_shukaner/1in_eramsyak/HASHVETVUTYUN_2016.pdf:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին