ՀՊՏՀ ուսանողները միացել են ջահերով երթին

Դիտումների քանակ՝ 2393

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ապրիլի 23-ին միացել են ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ամենամյա ջահերով երթին: Հազարավոր երիտասարդներ Ազատության հրապարակից միասնաբար շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդ, ոգեկոչել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և կոչ արել աշխարհին ու ոճրագործ Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երթին մեր ուսանողների մասնակցությունը կազմակերպել է ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:

Ապրիլի 23-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել ջահերով երթ դեպի 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որին միացել են նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները։

Լուսանկարները՝ համացանցից

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին