Համո Սահյան. «ներդաշնակության փոքրիկ մի ծվեն»

Դիտումների քանակ՝ 3070

Այսօր Համո Սահյան մեծ բանաստեղծի ծննդյան տարեդարձն է:

Նրա քնարերգությունը բխում է բյուրեղյա մաքրությամբ ակունքներից՝ սյունյաց հրաշագեղ բնությունից, հայրենի Լոր գյուղից, Որոտան գետի խայտացող ջրերից, քարափներից, ժայռերից ու ծերպերից, բարդու, մասրենու կերպավորումից…՝ հարստանալով ու բանաստեղծական ուժ ու հնչեղություն ստանալով նրա տաղանդով ու գրչով:

Նա բնության մեջ որոնում է մարդուն ու մարդու մեջ՝ բնությունը, հավասարակշռում ու վեհացնում դրանց երկուսի միությունը ու ընթերցողին փոխանցում ներդաշնակության մի անկրկնելի զգացում, հավատ, սեր, բարություն:

Նրա քերթվածքներում նույնիսկ կարոտը, ցավը, կորուստն ու ափսոսանքն են շաղախված բարությամբ, ներքին համերաշխությամբ:

Իր խորն ու ամբողջական բանաստեղծական աշխարհում պատկերավորման միջոցներով, լեզվաշխարհով, ասելիքով նա անվերջ ձգտում է կատարելության՝ մնալով, պարզ, մարդամոտ ու խորապես հուզող:

Դեռ ինչքա˜ն պիտի

Տքնես ու տոկաս,

Դեռ ինչքա˜ն պիտի

Ջղերդ ցավեն,

Որ երգդ դառնա

Տիեզերական

Քաոսից պոկված

Ներդաշնակության

Փոքրիկ մի ծվեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին