Գալիք շաբաթ մեկնարկում է միջանկյալ քննաշրջանը. ներկայացնում ենք քննագրաֆիկները

Դիտումների քանակ՝ 4684

Ապրիլի 6-ին ՀՊՏՀ-ում կմեկնարկեն 2016-2017 ուստարվա առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի 2-րդ կիսամյակի միջանկյալ ստուգումները: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից:

«Նշենք, որ առկա ուսուցման բակալավրիատի 1-ին կուրսերում միջանկյալ քննությունների փոխարեն անցկացվում են ընթացիկ ստուգումներ»,-հաղորդում է բաժնի պետ Աղավնի Հակոբյանը:

Քննաշրջանը կտևի մինչև ապրիլի 20-ը:

Դեկանատների տրամադրած քննագրաֆիկներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին